Ուկրաինան խնդրում է անջատել Ռուսաստանը GPS-ից
902
Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 22:42
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել G7 երկրներին անջատել Ռուսաստանին GPS ծառայություններից և ամբողջությամբ արգելափակել նրա ֆինանսական համակարգը։ «Մեզ պետք է Ռուսաստանի հետ առևտրի ամբողջական էմբարգո, մենք պետք է Ռուսաստանին զրկենք պատերազմում GPS օգտագործելու հնարավորությունից։ Շատ կարևոր է, որ այս համակարգը չօգնի ռուսական հրթիռներին և ռումբերին՝ ոչնչացնել խաղաղ քաղաքները»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ռուսական բանկերը և Ռուսաստանի Կենտրոնական բանկը պետք է ստանան ամբողջական արգելափակում համաշխարհային ֆինանսական համակարգից։ «Նրանք պետք է ընդհանրապես մնան առանց փողի, և նրանց սառեցված ակտիվները պետք է վերածվեն, մասնավորապես, Ուկրաինայի վերականգնման համար հատուցումների», - շարունակել է Զելենսկին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
