Ուկրաինան և Ռուսաստանն առաջին անգամ ռազմագերիների են փոխանակել
![]() Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այսօր տեղի է ունեցել ռազմագերիների առաջին փոխանակումը՝ «10-ը՝ 10 դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։ «Այսօր նախագահ Զելենսկիի հրամանով տեղի ունեցավ ռազմագերիների առաջին լիարժեք փոխանակումը: 10 գերեվարված զավթիչների դիմաց մենք դուրս բերեցինք մեր 10 զինվորականներին: Նաև այսօր 11 ռուսաստանցի քաղաքացիական նավաստիների ուղարկեցինք Ռուսաստան, որոնց փրկել էինք Օդեսայի մոտ խորտակվող նավից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Վերեշչուկի, այս փոխանակման արդյունքում տուն են վերադառնում «Սապֆիր» փրկարարական նավից ուկրաինացի 19 քաղաքացիական նավաստիներ, որոնք գերի էին ընկել գրավված Զմեինի կղզուց զինվորականներին դուրս բերելու փորձի ժամանակ։ Նշվում է, որ փոխանակման պայմանների համաձայն՝ փրկարարական նավը նույնպես կվերադարձվի Ուկրաինա և կուղարկվի Թուրքիայի նավահանգիստ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
