Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Չեռնոբայեվկայի բնակիչներն այրել են ռուսների առաջարկած հումանիտար օգնությունը

751
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 23:12
Չեռնոբայեվկայի բնակիչներն այրել են ռուսների առաջարկած հումանիտար օգնությունը

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր թելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Չեռնոբայեվկայում այրում են ոչ միայն թշնամու ռուսական ավիացիան: Զավթիչները փորձել են իրենց հումանիտար օգնությունը բաժանել, բայց բնակիչներից ոչ ոք չի մոտեցել: Ռուսներն օգնությունը թողել են փողոցում ու գնացել, իսկ տեղի բնակիչներն այն այրել են»: