«Своих не бросаем?». Հրանտ Եպիսկոպոսյան
![]() ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր, խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանը հայտարարություն է տարածել. ««СВОИХ НЕ БРОСАЕМ?» Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մտել է մի փուլ, որտեղ չի կարող չլինել ինչպես հաշտարարի, այնպես էլ նրա ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Համառորեն նման գործառույթ է մասնավորապես փորձում ստանձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով խաղալով միանգամից երկու ջութակի վրա՝ ակնկալում է քաղել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դիվիդենտներ: Նա այնպես է ոգևորվել այդ հանձնառույթով, որ վերջերս տարածվող ռուսատյացության հենքի վրա որպես բացասական օրինակ է հիշել Մյունխենի ֆիլհարմոնիայից Վալերի Գերգիևի վտարումը, Ուկրաինայում Դոստոևսկու մասին դասախոսությունների արգելումը: Այս շարքում Էրդողանի կողմից թերևս տեղին կլիներ հիշել և Կռիլովին ու նրա «ծառայամիտ հիմարը թշնամուց վտանգավոր է» տողը, մանավանդ որ ռուս հայտնի առակագիրն Ուկրաինայում արգելանքի տակ է, հանված է դպրոցական ծրագրերից: Սակայն քանի որ Կռիլով ազգանունը նրան կարող էր հիշեցնել 2016-ին Անկարայում ռուս դիվանագետի սպանությունը, վերջինս շրջահայորեն շրջանցված է: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների պարագայում տնտեսական առումով այն Թուրքիայի համար առավել քան շահավետ գործընկեր է՝ ապրանքաշրջանառության դիմաց գծագրվող 100 միլիարդ դոլարը շոշափելի գումար է: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական դիվիդենտներին, երբ տնտեսական, ռազմական առումով ամբողջապես կլանված է Ադրբեջանը, իսկ Վրաստանի տնտեսական օկուպացումը գրեթե կայացած փաստ է, Թուրքիայի համար ինչո՞վ խաղարկելի չէ հայկական խաղաքարտը, մանավանդ որ հայաստանյան իշխանություններն ազգակործան «խաղաղության դարաշրջան» քարոզով երկիրն ինտենսիվորեն մղում են Թուրքիայի գիրկը: Ստացվում է՝ հեռանալով Հարավային Կովկասից՝ Ռուսաստանը ոչ միայն վտանգի տակ է դնում երկրի հարավային դարպասները, այլև տարածաշրջանային իր միակ բնական դաշնակցին: Այս դեպքում ինչպե՞ս հասկանալ Վլադիմիր Պուտինի հայտնի «մերոնց չենք լքում» արտահայտությունը: Ի՞նչ է, դա դաշնակիցների չի՞ վերաբերում: Ես հարցս Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղում եմ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլև որպես անվտանգային համակարգի նույնքան երկարամյա աշխատակից ու գործընկեր»: Աղբյուրը` ԱԱԾ պահեստազորի սպաների միություն |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
