Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հաքերները խափանել են Կրեմլի և Ռուսաստանի կառավարության կայքերի աշխատանքը

898
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 00:12
Հաքերները խափանել են Կրեմլի և Ռուսաստանի կառավարության կայքերի աշխատանքը

Կրեմլի և Ռուսաստանի կառավարության կայքերի աշխատանքը խափանվել է հաքերների քիբերհարձակման պատճառով, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Anon2World աքաունթի և տնտեսագետ Անդերս Ասլունդի հայտարարությունները Twitter-ում։

Ըստ տեղեկությունների՝ հաքերները պնդում են, որ կանգնած են ռուսական կառավարական կայքերի վրա կատարված հարձակման հետևում։

Տնտեսագետ Ասլունդն իր հերթին նշել է, որ ռուսական հատուկ ծառայությունները չեն կարողացել պաշտպանություն կազմակերպել կիբերհարձակումներից, ինչը վկայում է ՌԴ իշխանությունների անգործունակության մասին։