Ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինական բանակի պահեստները
![]() Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական մի քանի ռազմական պահեստներ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Մարտի 22-ին Ուկրաինայի ռազմական օբյեկտներում օդային և ծովային գերճշգրիտ հեռահար զինատեսակներ են գործարկվել։ Ոչնչացվել են ուկրաինական զորքերի վառելիքի և քսանյութերի մեծ պահեստները Լիսիչանսկի և Կրամատորսկի բնակավայրերում, հրթիռային և հրետանային զինատեսակների պահեստը Դրուժկովկայում և զինամթերքով պահեստներ Նադեժդինկայում և Նովոալեքսանդրովկայում»,- Կոնաշենկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 83 ռազմական թիրախ։ «Դրանց թվում են չորս հրամանատարական կետեր, չորս զենիթահրթիռային համակարգեր, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի 3 պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կուտակման 68 կետ»,- հավելել է նա։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
