Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քաղաքապետի հայտարարությունից հետո Բորիսպոլում խուճապ է սկսվել

789
Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 11:24
Քաղաքապետի հայտարարությունից հետո Բորիսպոլում խուճապ է սկսվել

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն խնդրել է բնակիչներին խուճապի չմատնվել՝ Բորիսպոլի քաղաքապետ Վլադիմիր Բորիսենկոյի հայտարարությունից հետո: «Սոցկայքերում խուճապ է սկսվել, թե վաղը հարձակում է սկսվելու քաղաքի վրա, այն ոչնչացվելու է և այլն: Բորիսպոլի քաղաքապետն ասել է՝ եթե կանայք ու երեխաները հեռանան, տղամարդկանց ավելի հեշտ կլինի պաշտպանել քաղաքը ահաբեկչական հնարավոր հարձակումներից»,- պարզաբանել է Դենիսենկոն:

Ավելի վաղ Վլադիմիր Բորիսենկոն կոչ էր արել բնակիչներին հեռանալ քաղաքից: