Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանի զինված ուժերը կրկին հարվածել են Մարիուպոլի ապաստանին

718
Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 12:54
Ռուսաստանի զինված ուժերը կրկին հարվածել են Մարիուպոլի ապաստանին

Ռուսական զորքերը կրկին ավիահարձակման են ենթարկել Մարիուպոլի ռմբապաստարանը: Նրանք ռումբեր են նետել Մարիուպոլի դպրոցի վրա, որտեղ մոտ 400 մարդ կար, հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի մամուլի կենտրոնը։

«Երեկ ռուս զինվորականները ռումբեր են նետել Մարիուպոլի Ձախափնյա թաղամասի թիվ 12 արվեստի դպրոցի վրա, որտեղ թաքնված է եղել մոտ 400 բնակիչներ՝ կանայք, երեխաներ և ծերեր»,- ասվում է զեկույցում։

Հայտնի է, որ շենքը ավերվել է, իսկ խաղաղ բնակիչները դեռևս փլատակների տակ են։ Զոհերի թվի մասին տեղեկությունը ճշտվում է։