Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Մարիուպոլի վրա օրական մինչև 100 ավիառումբ է նետվում, 350 հազար մարդ նկուղներում է

917
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 00:18
Մարիուպոլի վրա օրական մինչև 100 ավիառումբ է նետվում, 350 հազար մարդ նկուղներում է

Մարիուպոլում ավելի քան 350 հազար քաղաքացի թաքնված է ապաստարաններում և նկուղներում, մոտ 30 հազար մարդու հաջողվել է լքել քաղաքը, հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։

«Իրավիճակը Մարիուպոլում կրիտիկական է: Քաղաքը շրջափակման մեջ է արդեն 16 օր, ավելի քան 350 հազար բնակիչ շարունակում են պատսպարվել ապաստարաններում և նկուղներում ռուսական զորքերի շարունակական գնդակոծությունից։ Օրական միջինը 50-100 ավիառումբ է նետվում քաղաքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում: