Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քադիրովը ևս 1000 չեչեն է ուղարկում Ուկրաինա

765
Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 20:42
Քադիրովը ևս 1000 չեչեն է ուղարկում Ուկրաինա

Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության բլոկի օգնական Ապտի Ալաուդինովն, ինչպես նաև 1000 կամավորներ մեկնել են Ուկրաինա՝ մասնակցելու հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը։

Քադիրովը վստահություն է հայտնել, որ Ալաուդինովը «կկատարի յուրաքանչյուր հրաման առանց կորուստների և՝ առավելագույն արդյունավետությամբ»: Ավելի ուշ հանրապետության ղեկավարը գրել է, որ Չեչնիայում արագորեն աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են մեկնել «Ուկրաինայում մեր եղբայրներին օգնելու»: «Չեչնիայի իրավապահներն անընդունելի են համարում մի կողմ քաշվելը, երբ նրանց ընկերները մարտերում պաշտպանում են մեր պետության շահերը։ Հազարավոր երիտասարդներ նույնպես սպասում են կամավորների շարքերը համալրելու հնարավորությանը։ Ես անսահման ուրախ եմ մեր տղաների մարտական ​​ոգով և հայրենիքի շահերը պաշտպանելու ցանկությամբ»,- ասել է Քադիրովը։