ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից
![]() ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարին է փոխանցել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալու որոշումը, Telegram-ում հայտնել է Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։ «Եվրոխորհրդի հետ երկխոսությունը խզելու ողջ պատասխանատվությունը կրում են ՆԱՏՕ-ի երկրները, որոնք այս ամբողջ ընթացքում օգտագործում են մարդու իրավունքների թեման՝ սեփական աշխարհաքաղաքական շահերն իրացնելու և մեր երկրի վրա հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է նա։ Տոլստոյի խոսքով՝ «աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշման» պատճառով Ռուսաստանը չի նախատեսում տարեկան ներդրում կատարել այս կազմակերպությունում։ Ինչպես նշել է ռուսական պատվիրակության ղեկավարը, Մոսկվան որոշել է դուրս գալ Եվրոխորհրդից «ԵԽԽՎ-ում հակառուսական հերթական քննարկման ֆոնին, որի արդյունքը կարող է լինել հերթական կեղծ ռուսաֆոբ բանաձևը՝ հիմնված ենթադրությունների վրա, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոխորհրդից «իր կամքով, սա հավասարակշռված ու կշռադատված որոշում է»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
