Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քադիրովը Իլոն Մասքին խորհուրդ է տվել ոտք չմեկնել Պուտինի հետ

766
Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 21:31
Քադիրովը Իլոն Մասքին խորհուրդ է տվել ոտք չմեկնել Պուտինի հետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Իլոն Մասքին խորհուրդ է տվել չմրցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հրավիրել է ամերիկացի միլիարդատիրոջը վերապատրաստում անցնել Չեչնիայում։
Ինչպես արդեն հայտնել ենք, երկուշաբթի օրը Մասքը հայտարարեց, որ Պուտինին մենամարտի է հրավիրում, և խաղադրույքը կլինի Ուկրաինան: Մասքը նշել է, որ ինքը «բացարձակապես լուրջ է» և «պատիվ կլիներ իր համար», եթե Պուտինը ընդուներ մարտահրավերը:
«Իլոն Մասք, ես քեզ խորհուրդ չեմ տա մրցել Պուտինի հետ։ Քաշային կատեգորիաները շատ տարբեր են։ Եվ հարցն անգամ մարտարվեստի կամ, օրինակ, ձյուդոյի մասին չէ։ Ինչպե՞ս ես դա պատկերացնում, դու ռինգի կարմիր անկյունում ես՝ գործարար և թվիթերյան բլոգեր: Պուտինը կապույտում է՝ համաշխարհային քաղաքական գործիչ, ստրատեգ, Արևմուտքի և ԱՄՆ-ի որոտն ու կայծակը: Վլադիմիր Վլադիմիրովիչը սպորտային տեսք չի ունենա, երբ հաղթի ավելի թույլ հակառակորդին»,- գրել է Քադիրովը Telegram-ում: Նա նաև խորհուրդ է տվել Մասքին գալ ու մարզվել Չեչնիայում, որպեսզի «նրբիկ Իլոնից» վերածվի «բրուտալ Իլոնի»: Վերջում, որպես հեգնանք, Քադիրովը Մասքին դիմել է «Իլոնա, ավելի ճիշտ, Իլոն» ձևակերպմամբ: