ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Մելիտոպոլի և Խերսոնի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին
![]() Ռուսաստանը լիակատար վերահսկողություն է սահմանել Ուկրաինայի Մելիտոպոլ և Խերսոն քաղաքների նկատմամբ, իսկ «ուկրաինական զորքերը շարունակում են օգտագործել «լռության ռեժիմը»՝ վերախմբավորվելու և մարտունակությունը վերականգնելու համար»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի առաջարկած տասը մարդասիրական երթուղիներից ուկրաինական իշխանությունները մինչ օրս համաձայնվել են միայն երեքի հետ, ընդ որում, նրանք չեն համաձայնել դեպի Ռուսաստան ուղղված և ոչ մի մարդասիրական միջանցքի: Միզինցևը նշել է, որ միևնույն ժամանակ «անհեթեթ են թվում ուկրաինական կողմի խնդրանքները՝ Մելիտոպոլ և Խերսոն հումանիտար օգնություն մատակարարելու վերաբերյալ։ «Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ քաղաքները գտնվում են Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ, նրանց բնակչությունը շարունակում է ապրել խաղաղ կյանքով և Ռուսաստանի Դաշնության կողմից ապահովվում է անհրաժեշտ ամեն ինչով։ Այդ բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ չկան»,- ընդգծել է նա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
