Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելը հրաժարվել է դառնալ հակառուսական պատժամիջոցների «շրջանցիկ ճանապարհ»

788
Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 20:00
Իսրայելը հրաժարվել է դառնալ հակառուսական պատժամիջոցների «շրջանցիկ ճանապարհ»

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է, որ իր երկիրը չի դառնա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու միջոց։ Համապատասխան հայտարարությունը մարտի 14-ին հրապարակել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Իսրայելը շրջանցիկ ճանապարհ չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների համար։ Այս հարցը համակարգում է արտաքին գործերի նախարարությունը՝ Իսրայելի բանկի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Էներգետիկայի նախարարությունների, Օդանավակայանների վարչության և այլ կառույցների մասնակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լապիդի՝ իր սլովակ գործընկերոջ՝ Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո։

Նախարարը նաև նշել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ, որպեսզի օգնի հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին։

Նրա խոսքով՝ Թել Ավիվն ու Բրատիսլավան արդեն համագործակցում են Ուկրաինայի տարածք հումանիտար օգնություն ուղարկելու հարցում։