Ռուսաստանում կարող է արգելափակվել նաև Youtube-ը
![]() ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը հայտարարել է, որ YouTube-ը մոտ ապագայում կարող է արգելափակվել, եթե տեսահոսթինգը չհամապատասխանի Ռոսկոմնադզորի օրենսդրական պահանջներին։ «Ինստագրամն արգելափակելու՝ ռուսական պետության վճռականությունը հստակ ազդանշան է, որ նույնը կարող է տեղի ունենալ YouTube-ի հետ մոտ ապագայում, եթե վիդեոհոսթինգը շարունակի զենք լինել տեղեկատվական պատերազմում։ Պլատֆորմը դա անում է բացահայտ և, ակնհայտորեն, սեփականատերերի հրամանով»,- Գորելկինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։ Պատգամավորի խոսքով՝ Ռոսկոմնադզորն ունի հարթակ մուտքը սահմանափակելու իրավական բոլոր հիմքերը։ «Խախտումների ցանկը շատ տպավորիչ է։ Թվարկեմ միայն հիմնականները. չհեռացվեց ապօրինի և կործանարար բնույթի 2501 նյութ, անտեսվեցին Դոնբասում ռազմական գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկություններով 2387 նյութեր հեռացնելու պահանջները, իսկ ռուս օգտատերերի և ռուսական լրատվամիջոցների նկատմամբ գրաքննություն է իրականացվում գրեթե անդադար»,- հավելել է նա: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
