Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բաքուն հրապարակել է Հայաստանին ներկայացված հինգ կետերը

880
Երկուշաբթի, 14 մարտի, 2022 թ., 16:30
Բաքուն հրապարակել է Հայաստանին ներկայացված հինգ կետերը

Բաքուն պատրաստ է բանակցությունների Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի հինգ հիմնարար սկզբունքները. այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

2. Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում:

3. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից:

4. Սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

5. Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում: