Արմեն Սարգսյանն այլևս չի ղեկավարում Հայաստանի երգի պետական թատրոնը
![]() Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 3 տարի ղեկավարեցի Հայաստանի պետական մշակութային կառույցներից մեկը՝ Երգի թատրոնը: Հաղթահարելով քովիդի և 44-օրյա պատերազմի ծանրագույն տարին, այնուամենայնիվ, եղան նաև մի շարք ձեռքբերումներ, կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արդեն իրականություն են և տեսանելի: Արածներիս և չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին՝ կողքիս լինելու, պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրվածության համար: Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով: Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ, բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»: Ցանկանում եմ բարի ընթացք և մեծ հաջողություններ մաղթել նոր տնօրենին՝ այդ դժվար և պատասխանատու պաշտոնում և իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետագայում էլ աջակցել ուժերիս ներածին չափով: Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ»: Աղբյուրը` Արմեն Սարգսյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
