Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանում սկսվել է Instagram-ի արգելափակումը

646
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 20:24
Ռուսաստանում սկսվել է Instagram-ի արգելափակումը

Ռուսաստանում սկսվել է Instagram սոցիալական ցանցի արգելափակումը։ Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ ցանցն անհասանելի կդառնա մարտի 13-ի լույս14-ի կեսգիշերին։ Հեռավոր Արևելքում արդեն կեսգիշեր է, ուստի տեղի բնակիչների համար սոցցանցն արդեն անհասանելի է:

Տեղացի օգտատերերը հայտնել են, որ մուտքը սոցցանց արդեն սահմանափակված է բոլոր ինտերնետ-մատակարարների կողմից, միայն Tele2-ը չի հասցրել ամբողջությամբ արգելափակել մուտքը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման նախարարությունը հայտարարել է Instagram-ի իր օգտահաշվի փակման մասին։