Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Navigator-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում

854
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 00:30
Navigator-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում

Պորտուգալական ցելյուլոզա-թղթային հսկա Navigator-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։

Նավիգատորը պարզաբանել է, որ այս որոշումը կայացվել է անցյալ շաբաթ՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։

Navigator-ն իր արտադրանքն արտահանում է աշխարհի 130 երկիր։ Ռուսական, բելառուսական և ուկրաինական շուկաներին բաժին է ընկնում Navigator-ի համաշխարհային շահույթի մոտ 1%-ը։