Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Turkish Airlines-ը սահմանափակել է երրորդ երկրների տոմսերի վաճառքը ռուսաստանցիներին

624
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 23:36
Turkish Airlines-ը սահմանափակել է երրորդ երկրների տոմսերի վաճառքը ռուսաստանցիներին

Turkish Airlines-ը մարտի 10-ից սահմանափակել է ռուսաստանցիներին երրորդ երկրների տոմսերի վաճառքը:

Ընկերությունը հայտնել է, որ ուղևորները կարող են տոմսեր ձևակերպել միայն Ռուսաստան մեկնելու կամ Ռուսաստանից Թուրքիա գալու համար: Այսպիսով, օրինակ, ՌԴ քաղաքացին կարող է տոմս գնել, եթե Մոսկվայից Ստամբուլով թռչում է Մալդիվներ և հակառակ ուղղությամբ, բայց Ստամբուլ-Նյու Յորք չվերթը նրանց հասանելի չի լինի։

Նման սահմանափակումների պատճառը, ըստ Turkish Airlines-ի ներկայացուցիչների, Visa և Mastercard համակարգերով ռուսական քարտերի արգելափակումն էր։

Ավելի վաղ ռուսական «Աերոֆլոտ», «Պոբեդա» և «Ս7» ավիաընկերությունները հայտարարել էին միջազգային թռիչքների դադարեցման մասին։ Միևնույն ժամանակ, «Աերոֆլոտ»-ը հայտնել է, որ կօգնի իր ուղևորներին վերադառնալ Ռուսաստան այլ ավիաընկերությունների թռիչքներով, ինչպես նաև կվերադարձնի գումարը չօգտագործված թռիչքների համար։