Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Լիտվան արգելել է «Միր» հեռուստաալիքի հեռարձակումը

537
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 21:06
Լիտվան արգելել է «Միր» հեռուստաալիքի հեռարձակումը

Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովն արգելել է «Միր» միջպետական ​​հեռուստաալիքի հաղորդումների վերահեռարձակումը։ Բացի այդ, երկրում արգելափակվել է ավելի քան 50 կայք, որտեղ հնարավոր է եղել դիտել նախկինում արգելափակված ռուսական ու բելառուսական ալիքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կարգավորողի խոսքով՝ Միր հեռուստաալիքը հեռարձակում է պատերազմի քարոզչություն և զբաղվում է պատերազմի հրձիգությամբ: Այդ պատճառով 5 տարով արգելվել է ալիքի վերահեռարձակումը։

Բացի այդ, կարգավորող մարմինն արգելափակել է 57 ինտերնետային ռեսուրս, որոնք ապահովում էին մուտք դեպի փակ ռուսական և բելառուսական ալիքներ։