Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Amazon-ը դադարեցրել է ամպային ծառայությունների նոր հաճախորդների ընդունումը Ռուսաստանից և Բելառուսից

749
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 00:54
Amazon-ը դադարեցրել է ամպային ծառայությունների նոր հաճախորդների ընդունումը Ռուսաստանից և Բելառուսից

Amazon-ը դադարեցրել է ամպային ծառայությունների նոր հաճախորդների ընդունումը Ռուսաստանից և Բելառուսից։
«Amazon Web Services-ը (AWS) այլևս չի ընդունում նոր հաճախորդներ Ռուսաստանից և Բելառուսից»,- ասվում է ընկերության կայքում: Amazon-ը աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառողներից մեկն է: Բացի ԱՄՆ-ից, ընկերությունը գործում է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում և Եվրոպայում: Amazon.com առցանց խանութը գործարկվել է 1995 թվականի հուլիսին։