Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել Ուկրաինայի մի շարք քաղաքների բնակիչների տարհանման համար

890
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 23:30
Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել Ուկրաինայի մի շարք քաղաքների բնակիչների տարհանման համար

Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ռուսաստանը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից, հայտնել է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական համակարգող շտաբը։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է միջանցքներ տրամադրել՝ Չեռնիգով քաղաքից Բելառուսի տարածքով մինչև Գոմել քաղաք՝ հետագայում օդային տրանսպորտով Ռուսաստան փոխադրմամբ, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ. Սումի քաղաքից երկու երթուղիներով դեպի Պոլտավա և Բելգորոդ քաղաքներ, այնուհետև օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված ուղղություններ կամ ժամանակավոր բնակության կետեր, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ:
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նաև մարդասիրական միջանցքներ տրամադրել Խարկով քաղաքից դեպի Ռուսաստանի տարածք Բելգորոդ, այնուհետև օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ընտրված ուղղություններով կամ ժամանակավոր կացարաններով Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկիվսկ քաղաքներ ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ. Մարիուպոլ քաղաքից երկու երթուղիներով դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք դեպի Դոնի Ռոստով քաղաք Նովոազովսկ և Տագանրոգ քաղաքներով, մինչև Զապորոժիե քաղաք՝ ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ։