Ռուսաստանը «լռության ժամ» է հայտարարել Ուկրաինայի քաղաքներից բնակիչների տարհանման համար
![]() Մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարում Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից քաղաքացիական անձանց դուրս հանելու համար, հաղորդում է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբը: Նաև Սումի և Խարկով քաղաքներից միջանցք կբացվի Պոլտավայով դեպի Ռուսաստանի տարածք՝ Բելգորոդ, այնուհետև ավիացիոն, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով դեպի նշանակման վայրեր կամ էլ ժամանակավոր տեղակայման վայրեր, կամ էլ՝ դեպի Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկիվսկ՝ ուկրաինական կողմի համաձայնությամբ: Բացի այդ, Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Մարիուպոլից երկու երթուղիներով դեպի Դոնի Ռոստով՝ Նովոազովսկով և Տագանրոգով, և դեպի Զապորոժիե՝ ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ։ Նաև Ուկրաինան պետք է գրավոր երաշխիքներ տրամադրի հայտարարված երթուղիների անվտանգությունն ապահովելու համար և մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ն ԶԼՄ-ներում հրապարակի Գլխավոր շտաբի հրատապ հայտարարությունը մարդասիրական գործողության մանրամասների վերաբերյալ ուկրաիներենով և ռուսերենով. հայտարարությունը հասցնի օտարերկրյա պետությունների դեսպանատների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցներին բոլոր առկա տեղեկատվական ռեսուրսների միջոցով: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
