Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե Ուկրաինան ձախողվի, կտապալվի ողջ Եվրոպան». Զելենսկու ուղերձը՝ աշխարհի տարբեր քաղաքներում ցույցի դուրս եկած մարդկանց

802
Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 00:12
«Եթե Ուկրաինան ձախողվի, կտապալվի ողջ Եվրոպան». Զելենսկու ուղերձը՝ աշխարհի տարբեր քաղաքներում ցույցի դուրս եկած մարդկանց

Աշխարհի մի շարք քաղաքներում մարդիկ դուրս են եկել կենտրոնական հրապարակներ ու փողոցներ՝ ռուսական զինված ագրեսիայի ենթարկվող ուկրաինացիներին աջակցություն հայտնելու համար։ Մարդիկ դուրս են եկել Վրաստանում Թբիլիսիի, Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտի, Չեխիայում՝ Պրահայի, Լիտվայում՝ Վիլնյուսի, Ֆրանսիայում՝ Փարիզի և Լիոնի կենտրոնական հրապարակներ։

«Եթե Ուկրաինան ձախողվի, կտապալվի ողջ Եվրոպան». Զելենսկու ուղերձը՝ աշխարհի տարբեր քաղաքներում ցույցի դուրս եկած մարդկանց

Ակցիայի ընթացքում նրանք լսել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը, որում նա մասնավորապես ասել է. «Ես 3 րոպե ունեմ ձեզ հետ խոսելու համար։ Առաջինը ուզում եմ լռել և հարգել բոլոր զոհվածների հիշատակը՝ մեր զինվորականների, հատուկ ծառայությունների, ոստիկանների, հետախույզների, հրշեջների։ Նրանց, ովքեր տվել են իրենց կյանքը, ովքեր այժմ մեր մեջ են, բայց մենք նրանց այլևս չենք տեսնում:

Ուզում եմ ելույթի երկրորդ րոպեն հատկացնել լռության՝ ի պատիվ մեր խաղաղ բնակիչների՝ մեծերի ու երեխաների, տասնյակ ու հարյուրավոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին, բայց չգիտեին այդ մասին։

Երրորդ րոպեն կնվիրեմ ձեզ՝ Եվրոպայի ժողովուրդներին։ Մի՛ լռեք։ Դուրս եկեք փողոց: Աջակցեք Ուկրաինային. մեզ դա պետք է: Աջակցեք մեր ազատությանը, քանի որ սա հաղթանակ է։ Հաղթանակ ոչ միայն ռուս զինվորականների, այլև լույսի հաղթանակ խավարի նկատմամբ, բարու հաղթանակ չարի նկատմամբ... Եթե Ուկրաինան ձախողվի, կտապալվի ողջ Եվրոպան»։