Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակել #Facebook-ը

858
Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 22:30
Ռոսկոմնադզորը որոշել է արգելափակել #Facebook-ը

Ռոսկոմնադզորը որոշել է Ռուսաստանում արգելափակել մուտքը Facebook սոցիալական ցանց։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել մուտքը Facebook ցանց (պատկանում է Meta Platforms, Inc.-ին) Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը պարզաբանել է, որ 2020 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցվել է սոցիալական ցանցի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք։

«Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է մուտքը դեպի մի շարք լրատվականների հաշիվներ՝ «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» տեղեկատվական ռեսուրսներ»,- նշել է Ռոսկոմնադզորը՝ հավելելով, որ սա «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին» դաշնային օրենքի խախտում է: