Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Խերսոնում ԽԺՀ-ի ստեղծման համար ծրագրված հանրահավաքը չի կայացել. մարդիկ դուրս են եկել Ուկրաինայի դրոշներով

811
Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 22:24
Խերսոնում ԽԺՀ-ի ստեղծման համար ծրագրված հանրահավաքը չի կայացել. մարդիկ դուրս են եկել Ուկրաինայի դրոշներով

Խերսոնում այսպես կոչված «Խերսոնի ժողովրդական հանրապետության» (ԽԺՀ) ստեղծման հանրահավաքը չի կայացել։ «Suspilne Kherson»-ի փոխանցմամբ՝ մարդիկ ուկրաինական դրոշներով դուրս են եկել քաղաքի գլխավոր հրապարակ՝ չվախենալով զինված ռուս զինծառայողներից։

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Խերսոնը գտնվում է այն բնակավայրերի ցուցակում, որոնց բնակիչներին պետք է հնարավորինս արագ տարհանել:

«Ցավոք, այսօր Ռուսաստանը թույլ չի տալիս սկսել տարհանումը Խերսոնում։ Նրանք կարծում են, որ իրենք վերահսկում են քաղաքը, բայց չեն կարողանում: Մենք ապավինում ենք Կարմիր Խաչին»,- ասել է նա: