Ուկրաինայի արևելքում 40 հազար մարդ մնացել է առանց լույսի ու սննդի
![]() Ռուսական ագրեսիայի պատճառով միայն Ուկրաինայի արևելքում 40 հազար մարդ մնացել է առանց լույսի ու սննդի, հակառակորդը թույլ չի տալիս տեղի բնակչությանը տարհանել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին։ «Այժմ հումանիտար վիճակը ծանր է արևելքում, հատկապես սուր է Վոլնովախա, Սարտանա, Տալակովկա քաղաքներից մարդկանց տարհանման հարցը, որտեղ ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են: Բայց բնակչության տարհանման վերաբերյալ ռուսական կողմը պատասխան չի տվել»,- ասել է նախարարը։ ՆԳՆ ղեկավարը նշել է, որ դրան հասնելու համար Ուկրաինան կիրառել է բոլոր հնարավոր միջազգային գործիքները։ Իրավիճակը կրիտիկական է նաև Կիևի մարզի Բուչա քաղաքում։ «Կառավարությունն արդեն ստեղծել է սննդամթերքի, ջրի, դեղորայքի և վառելիքի մատակարարման համակարգող կենտրոն: Այժմ կարգավորվում է նյութատեխնիկական ապահովումը, որպեսզի մարդասիրական պաշարները փոխանցվեն այն քաղաքներին, որոնք դրանց կարիքն ունեն»,- ասել է նախարարը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
