Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը

826
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 19:24
Հայտնի է՝ երբ կկայանա ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը

Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլն ավարտվել է երեկ, իսկ երկրորդը, ըստ ԶԼՄ-ների, կլինի վաղը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների ավարտի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 2-ին։

Նշվում է, որ բանակցողները հանդիպման վայր կսկսեն ժամանել այսօր երեկոյան։