Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինացի և ռուս զինծառայողները փոխանակել են գերիների

953
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 18:18
Ուկրաինացի և ռուս զինծառայողները փոխանակել են գերիների

Ռուսական տեխնիկայի շարասյունը ժամանել է Ուկրաինայի Սումիի շրջանի Կրասնոպոլյե գյուղ՝ կանաչ միջանցքով ուկրաինացի գերիների հետ փոխանակման նպատակով։ Ուկրաինացի 5 մարտիկ փոխանակվել է ռուս սպայի հետ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկիին։

Ժիվիցկին ընդգծել է, որ կանաչ միջանցքը կազմակերպվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով։

«Կայացել է Սումիի շրջանում գերիների առաջին փոխանակումը, հակաահաբեկչական պաշտպանության մեր 5 մարտիկներին մենք փոխանակել ենք մեկ ռուս ռազմական ոստիկանության սպայի հետ»,- գրել է Ժիվիցկին իր Telegram-ում։