Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայում 18-ից 60 տարեկան տղամարդկանց արգելել են դուրս գալ երկրից

655
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 09:00
Ուկրաինայում 18-ից 60 տարեկան տղամարդկանց արգելել են դուրս գալ երկրից

Ուկրաինայում փետրվարի 24-ից ռազմական դրություն է մտցվել ռուսական լայնածավալ ներխուժման պատճառով։ Ըստ այդմ, 18-ից 60 տարեկան տղամարդկանց արգելվում է արտասահման մեկնել։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Լվովի մաքսատան պետ Դանիիլ Մենշիկովին։

«Ռազմական դրության պատճառով Ուկրաինայի՝ 18-ից 60 տարեկան արական սեռի քաղաքացիները ազատ չեն արձակվի սահմաններից դուրս»,- գրել է Մենշիկովը Facebook-ում։