Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Մոսկվայում ցույց է՝ ընդդեմ Ուկրաինայի հետ պատերազմի

950
Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 21:18
Մոսկվայում ցույց է՝ ընդդեմ Ուկրաինայի հետ պատերազմի

Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում մեկնարկել է Ուկրաինայի հետ պատերազմի դեմ ցույցը։ Meduza-ն հայտնում է, որ դրան մասնակցում է մոտ 700 մարդ։

Ցուցարարները վանկարկում են «Ոչ պատերազմին»։ Ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Նախկինում Ռուսաստանի այլ քաղաքներում անցկացվել են հակապատերազմական ակցիաներ՝ միասնական պիկետների և հանրահավաքների տեսքով, նշում է թերթը։

Մոսկվայում ցույց է՝ ընդդեմ Ուկրաինայի հետ պատերազմի