Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

712
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 18:06
Իսրայելը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

Իսրայելը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իսրայելը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կիսում է անհանգստությունը երկրի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսրայելը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային և այդ թեմայով բանակցություններ է վարում Կիևի հետ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ հակամարտության դիվանագիտական ​​լուծումը կգտնվի, և հայտարարել է, որ «Իսրայելը պատրաստ է նպաստել դրան»։