Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում․ «Ժողովուրդ»

1026
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 09:36
Վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում: Գազալցակայաններում հրաժարվում են ավտոմեքենան լիցքավորել բնական սեղմված գազով առանց վկայագրի: Այս մասին երեկ թերթին փոխանցեցին մի քանի վարորդներ, որոնց գազալցակայանում հրաժարվել են մեքենան լիցքավորել և պահանջել են ներկայացնել վկայագիր: Բանն այն է, որ գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի:

Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ: Ի դեպ, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից է վերահսկողություն իրականացվելու, բայց որոշ ժամանակ հետո միասնական համակարգի միջոցով դա կվերահսկվի: Իսկ առանց լիցենզիայի բալոն տեղադրող ու փորձարկող ընկերությունները պետք է ունենան գազաբալոն տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում