Վայոց ձորի միակ բուհը կարող է փակվել
![]() Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհդի՝ 2021 թ-ի հոկտեմբերի 11-ի նիստում։ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն անհանգաստացած են, որ Վայոց ձորի միակ բուհը կարող է փակվել։ Բուհի Եղեգնաձորի մասնաճյուղի Կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանող Շուշանիկ Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ որոշում կա, որ պետք է դադարեցվի ընդունելությունն այս տարվա համար։ Համալսարանի ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, իրենց դիմումը ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը։ Հանդիպել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանի հետ, որն էլ նրանց ուղղորդել է բուհի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ խոսելու։ Նախկին, ներկա և ապագա ուսանողներն իրենց ֆեյսբուքյան էջերով բաց նամակով դիմել են վերջինիս, որպեսզի խնդրին լուծում տրվի։ «600 ստորագրություն ենք հավաքել, որպեսզի ընդունելությունը վերականգնվի, բուհը չփակվի, քանի որ մարզի միակ համալսարանն է։ Սոցիալապես խնդիրներ ունեցող ուսանողները շատ են, որոնք չեն կարողանա հասնել Երևան և իրենց ուսումը շարունակել»,- նշում է նա։ Ուսանողի խոսքով՝ Եղեգնաձորի մասնաճյուղում ուսման վճարը շատ ավելի ցածր է, քան Երևանում։ Օրինակ՝ կառավարում և ֆինանսներ բաժնում հեռակա ուսման արժեքը 300 000 է, իսկ Երևանում՝ 450 000 դրամ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
