Քիբերհարձակման պատճառով չեն աշխատում Ուկրաինայի ՊՆ կայքը, բանկային հավելվածները և այլն
![]() Ուկրաինայում երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, ուկրաինական PrivatBank-ի և Oschadbank-ի աշխատանքում խափանում է գրանցվել՝ բանկային հավելվածները չեն աշխատում, հնարավոր չէ քարտով վճարել և գումար փոխանցել։ Միաժամանակ, հասանելի չեն նաև ՊՆ և ԶՈՒ կայքերը։ PrivatBank-ը Facebook-ում նշել է հետևյալը. «Այժմ առկա է կապի ուղիների անկայուն աշխատանք, ինչը որոշակի ուշացումներ է առաջացնում բանկի ծառայությունների աշխատանքի մեջ: Մեր մասնագետներն անում են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի կայուն աշխատանքը»։ Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը նշել է, որ PrivatBank-ը գտնվում է զանգվածային DDoS հարձակման տակ։ Բանկը վստահեցնում է, որ ավանդատուների փողերին վտանգ չի սպառնում, քիբերհարձակումը վերաբերում է միայն Privat24 հավելվածին։ Ինչ վերաբերում է Oschadbank-ին, ապա ինտերնետ-բանկինգը նույնպես չի աշխատում: Բացի այդ, շտկվում են բանկոմատների, ինքնասպասարկման տերմինալների աշխատանքի խափանումները, տերմինալների միջոցով վճարման հետ կապված դեռ խնդիրներ կան։ Հարձակման է ենթարկվել նաև ՊՆ կայքը, որն այս պահին չի աշխատում: Փետրվարի 15-ի առավոտյան PrivatBank-ի հաճախորդները նաև կեղծ հաղորդագրություններ են ստացել բանկոմատների խափանման մասին: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
