Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Տանկային գումարտակը Վորոնեժի մոտակայքից տեղափոխվում է Ուկրաինայի սահման. #CIT

1228
Կիրակի, 13 փետրվարի, 2022 թ., 21:36
Տանկային գումարտակը Վորոնեժի մոտակայքից տեղափոխվում է Ուկրաինայի սահման. #CIT

Ռուս զինվորականները 1-ին գվարդիական տանկային բանակի տեխնիկան տեղափոխում են Վորոնեժի մերձակայքում գտնվող զորավարժարաններից դեպի Ուկրաինայի սահմաններ, հայտնում է Conflict Intelligence Team-ը (CIT):

Ըստ վերլուծաբանների, վերջին օրերին տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է ռազմական տեխնիկան՝ Վորոնեժի արվարձանում գտնվող Մասլովկա կայարանում։ Տանկերը նկատվել են կայարանի մոտ, տեսանյութերից մեկում երևում է գնացք՝ Msta-S ինքնագնաց հրետանային կայանքներով և T-80U տանկերով:

T-80U տանկեր են նկատվել նաև Բելգորոդի շրջանի Վեսելա Լոպանում՝ Ուկրաինայի սահմանից 15 կմ հեռավորության վրա։ CIT-ը գրում է, որ դրանք այնտեղ են բերվել Մոսկվայի մարզից, գրում է Dozhd-ը։

«Տեխնիկայի նման առաջխաղացումը դեպի սահման առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ հետախուզության նախազգուշացումների ֆոնին»,- հայտարարում են վերլուծաբանները: