Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 73 հազար քաղաքացի. «Ժողովուրդ»

795
Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թ., 10:06
ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 73 հազար քաղաքացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Գնացել է ընդհանուր առմամբ 762 հազար 792, վերադարձել է 689 հազար 221 քաղաքացի։ Նկատենք՝ խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Ընդ որում, անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Սա վերջին 4 տարիների կտրվածքով բացարձակ ռեկորդ է։

Իսկ, ահա, անցած տարի Հայաստանի շուրջ 161 հազար քաղաքացի է դիմել «Գրին քարտ» շահելու հույսով: Իսկ հիմա համեմատություն հեղափոխությունից առաջ և հետո. պաշտոնական տվյալներով՝ 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,2 հազար մարդ, անցած տարի գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,5 հազար մարդ։