«Գորիսի գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է». Իրինա Յոլյան
![]() Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի գրառումը. «Պատերազմից հետո, գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է: Գորիս համայնքի արոտավայրերի, ցանկատարածությունների շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է, անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 28 տոկոսով, այդ թվում՝ թշնամու կողմից գողացված: Սահմանին մոտ գտնվող ցանկատարածությունների զգալի մասը չի մշակվել՝ մարդիկ վախեցել են մոտ գնալ սահմանին, քանի որ պարբերաբար վեճեր են տեղի ունեցել, սպառնալիքների դեպքեր են արձանագրվել: Վերոնշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ, որևէ համալիր ծրագիր չի իրականացվում, եթե գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, առաջիկայում պարենի լուջ խնդիրներ են առաջանալու: Առայժմ հայտնի չէ նաև, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու օրինակ՝ պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորման հարցում, հակառակ դեպքում՝ սարսափելի թանկացումների ֆոնին գյուղացին չի կարողանա հող մշակել, իսկ դրանից տուժողը միայն գյուղացին չէ լինելու, քանի որ գյուղն է քաղաքը պահում»: Աղբյուրը` Իրինա Յոլյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
