Նոյեմբերի 16-ին գերեվարվածներին Ադրբեջանում առանց բուժօգնության են թողել. ռազմագերիներից մեկը մահացել է
![]() Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ. նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- հայտնել են ՔԿ-ից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
