Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

8 անգամ պատվաստված Ժիրինովսկին ծանր վիճակում հոսպիտալացվել է

1085
Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 18:18
8 անգամ պատվաստված Ժիրինովսկին ծանր վիճակում հոսպիտալացվել է

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, որն առաջացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Թոքերը ախտահարված են 50-75%-ով, հայտնում են լրատվամիջոցները։

«Россия 24» հեռուստաալիքը հայտնել է, որ Ժիրինովսկին վեց անգամ պատվաստվել է Covid-19-ի դեմ։ Նա Ռուսաստանում առաջիններից էր, ով պատվաստվել է Sputnik V-ով 2020 թվականի սեպտեմբերին։ Այն բանից հետո, երբ հակամարմինների մակարդակը նվազել է, բժիշկները խորհուրդ են տվել խթանող ներարկում: Ժիրինովսկին մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտարարել է լրատվամիջոցներին, որ արդեն 8 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերով։

2021 թվականի օգոստոսին Ժիրինովսկին պատվաստվել է KoviVac-ով։

Ավելի վաղ URA.RU-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 75-ամյա Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսի «Omicron» շտամով։