Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Այս երկու տարվա գործողությունները, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, ամբողջությամբ քարուքանդ են եղել». Ամրամ Մակինյան

962
Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 15:48
«Այս երկու տարվա գործողությունները, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, ամբողջությամբ քարուքանդ են եղել». Ամրամ Մակինյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ և հայտնել էր, որ ստացել են Քննչական կոմիտեի եզրակացությունը, որը լիովին արդարացնում է իր պաշտպանյալին: «Երեկ՝ երկու տարի հետո, մեզ պաշտոնապես ներկայացվեց փորձագետի եզրակացությունը: Սա ապացույց է՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, թե ինչ է արձանագրվել և այս փաստաթղթով ինչ է հաստատվում, որ այս երկու տարվա գործողությունները, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, ամբողջությամբ քարուքանդ են եղել. փորձագետներն արձանագրել են, որ էս պահի դրությամբ ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը դեռևս պետք է վճարի 84 միլիոն 325 հազար դրամ»,- նշել է Ամրամ Մակինյանը:

«Այս երկու տարվա գործողությունները, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, ամբողջությամբ քարուքանդ են եղել». Ամրամ Մակինյան