Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

922
Չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ., 13:23
Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ազգային ժողովրդավարական բևեռի երիտասարդական թևի նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Բելառուսի դեսպանատան առջև։ Նրանք դատապարտում են Բելառուսի նախագահի՝ Հայաստանի մասին արված հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմրի Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող է միանալ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը։

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»։

Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ