ՀՀ բնակչության թիվը շարունակում է նվազել. որքա՞ն է այս պահին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2300-ով։ 2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին թերթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 891.9 հազար, իսկ գյուղականը՝ 1 մլն 069.1 հազար։ Երևան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 092.7 հազար մարդ։ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964.6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 896.7 հազար, գյուղականը՝ 1 մլն 067.9 հազար մարդ: 2020 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.0 հազար, այսինքն՝ հեղափոխությունից հետո բնակչության թիվը շարունակում է նվազել։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
