Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բաքուն հայտնել է Հայաստանին 8 ռազմագերի վերադարձնելու մասին

1160
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 13:24
Բաքուն հայտնել է Հայաստանին 8 ռազմագերի վերադարձնելու մասին

Այսօր՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովին:

Նշվում է, որ նրանցից ոմանք 2021 թվականի նոյեմբերի 16-ի սահմանային միջադեպի ժամանակ գերեվարված զինծառայողներն են։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանն էլ իր հերթին պետք է ադրբեջանական կողմին տեղեկության տրամադրի Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորականների ու խաղաղ բնակիչների՝ ենթադրյալ զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին։