Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Քաղցած աֆղանստանցիները վաճառքի են հանում իրենց մանկահասակ աղջիկներին

1259
Կիրակի, 06 փետրվարի, 2022 թ., 22:36
Քաղցած աֆղանստանցիները վաճառքի են հանում իրենց մանկահասակ աղջիկներին

Թալիբների՝ իշխանության գալուց հետո Աֆղանստանում սկսվել է մարդկության պատմության ամենածանր մարդասիրական աղետներից մեկը: Մարդիկ բառի բուն իմաստով քաղցից վաճառում են իրենց երեխաներին: Որպես կանոն՝ ընտանիքում վաճառքի են հանվում աղջիկ երեխաները, քանի որ տղաների գնորդ երկրում չկա: RT Documentary-ի վավերագրական ֆիլմի հերոսները աղջիկներին վաճառքի հանած ընտանիքներ են ու վաճառքի հանված մանկահասակ երեխաները: Նրանք արտասվում են՝ խնդրելով չվաճառել իրենց, քանի որ իրենք «մայրիկից ու հայրիկից բացի ոչ ոքի չեն սիրում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ կոչ էր արել միջազգային հանրությանը «մեծացնել աջակցությունը Աֆղանստանի ժողովրդին», մասնավորապես՝ ապասառեցնել Համաշխարհային բանկի և Միացյալ Նահանգների կողմից Վաշինգթոնում սառեցված միջոցները:

«Աֆղանստանցիների կեսից ավելին ծայրահեղ սովի մեջ է, որոշ ընտանիքներ վաճառում են իրենց երեխաներին սնունդ գնելու համար»,- զգուշացրել է Գութերեշը:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջունը նույնպես մեկնաբանել է այս ծայրահեղ իրավիճակը՝ նշելով, որ մի կին վաճառել է իր երկու դուստրերին և երիկամը, որպեսզի կարողանա կերակրել իր ընտանիքը։

ԱՄՆ-ն արգելափակել է Աֆղանստանի Կենտրոնական բանկի՝ մոտ 9,5 միլիարդ դոլարի (8,3 միլիարդ եվրո) պահուստները, ինչը համարժեք է 2020 թվականին երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կեսին:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը նույնպես դադարեցրել են իրենց գործունեությունն Աֆղանստանում՝ դադարեցնելով օգնությունը և ԱՄՀ-ի կողմից 300 միլիոն եվրոյի նոր պահուստները օգոստոսին:

Քաղցած աֆղանստանցիները վաճառքի հանում իրենց մանկահասակ աղջիկներին
Քաղցած աֆղանստանցիները վաճառքի հանում իրենց մանկահասակ աղջիկներին
Քաղցած աֆղանստանցիները վաճառքի հանում իրենց մանկահասակ աղջիկներին