Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ի պատասխան RT DE-ի փակման՝ ՌԴ-ը փակում է գերմանական DW-ի թղթակցային կետը

1214
Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 22:54
Ի պատասխան RT DE-ի փակման՝ ՌԴ-ը փակում է գերմանական DW-ի թղթակցային կետը

Ռուսաստանը, ի պատասխան Գերմանիայում RT DE (Russia Today Deutsch) հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման, փակում է ՌԴ-ում Deutsche Welle-ի թղթակցային կետը և չեղյալ հայտարարում ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Փետրվարի 2-ին հայտարարված պատասխան միջոցառումների շրջանակում գերմանալեզու RT DE հեռուստաալիքի արբանյակային և այլ հեռարձակումների արգելման ուղղությամբ ԳԴՀ-ի ոչ բարեկամական գործողություններին արձագանքելու կարգով ռուսական կողմը որոշել է իրականացնել պատասխան միջոցների առաջին փուլը՝ Ռուսաստանի Դաշնությունում Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակցային կետի փակումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, իրավասու մարմինները կսկսեն Deutsche Welle-ն որպես օտարերկրյա գործակալ հանդես եկող լրատվամիջոց ճանաչելու հարցը քննարկելու ընթացակարգը։

Նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների կողմից Գերմանիայում գերմանալեզու RT բաժնի արգելման մեջ ներգրավված անձանց պատժամիջոցային ցուցակ կազմելու պլանների մասին։ Այս ցուցակում ընդգրկվածներին կարգելվի մուտք գործել Ռուսաստան։
Հիշեցնենք՝ Գերմանիայի մեդիակարգավորիչների գրանցման և վերահսկողության հանձնաժողովը փետրվարի 1-ին պաշտոնապես արգելել է RT DE հեռուստաալիքի հեռարձակումը Գերմանիայում՝ հայտարարելով, որ հեռարձակման կազմակերպիչներն անհրաժեշտ թույլտվություն չունեն։ RT-ն իր հերթին հայտարարել է, որ RT DE Productions-ը գերմանական կարգավորիչի որոշումը կբողոքարկի դատարանում: