Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Սոցիալական բողոքը Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր է, քան քաղաքականը. «Ազատագրում»

907
Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 17:18
Սոցիալական բողոքը Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր է, քան քաղաքականը. «Ազատագրում»

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ակնհայտ երևում է, թե ինչպես է կտրուկ նվազում հասարակության վստահությունը գործող իշխանության հանդեպ։ Դեռ 2021թ-ի մայիսին միայն 20%-ն էր կարծում, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ 43%-ը ճիշտ էր համարում բռնած ուղին։ Դեկտեմբերին արդեն 46%-ը սխալ է համարում այդ ուղին։
Այս թվերը ապացուցում են իմ խոսքերը, որ հայ հասարակության շրջանում սոցիալական բողոքը աճում է։ Դրա նոր փուլը կլինի նոր սակագներով էլեկտրաէներգիայի հաշիվը ստանալու օրը։ Հետագայում կլինեն արտագաղթի նոր թվեր, ավելի ու ավելի շատ ցնցումներ։ Ես համոզված եմ, որ սոցիալական բողոքը Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր է, քան քաղաքականը։ Հարցն այն է, թե ով կգլխավորի այդ բողոքը»: