«Պերճ կինոկյանք ապրեց, բայց՝ տրտում վերջաբանով». մահացել է Մոնիկա Վիտտին
![]() Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոնիկա Վիտտին իտալական կինոյի ոսկեդարի ամենամեծ աստղերից էր, բայց այն աստղերից, որ խաղալ գիտեն, ավելին՝ նա ի վիճակի էր բառացիորեն ամեն ինչ խաղալ: Մոնիկայի ամբողջ ընտանիքը գաղթել էր Ամերիկա, և նա, իր խոսքերով, դերասանուհի էր դարձել՝ օգտվելով հարազատների բացակայությունից: Կինո էր եկել թատրոնի բեմից, ժամանակին Անտոնիոնիի մթնշաղային կինոաշխարհի մուսան էր, բայց կեղեքուն դրամատիկ դերերը դնելով մի կողմ՝ թիթեռի թեթևությամբ հայտնվեց իտալական կինոկատակերգության վառվռուն աշխարհում, միջազգային ասպարեզ ելավ, ինքն էլ ֆիլմեր նկարեց, 1993-ին հրապարակեց «Յոթ փեշ» հոյակապ ինքնակենսագրական գիրքը: Բայց Մոնիկայի կյանքի վերջին տասնամյակները մթագնեց Ալցհայմերի հիվանդությունը: Վերջին անգամ նա հանրությանը երևացել է 2002-ին, դրանից հետո փակված էր տանը: Ալցհայմերի հիվանդության հետևանքներից էլ վրա է հասել նրա մահը: Մոնիկա Վիտտին արդեն 90 տարեկան էր: Նրա խաղընկերներն ու ռեժիսորները, չնչին բացառությամբ, վաղուց են հեռացել: Մոնիկան մնացել էր ստվերների աշխարհում: Նա պերճ կինոկյանք ապրեց, բայց տրտում վերջաբանով: Ինչևէ, Մոնիկա Վիտտին ընդմիշտ կմնա իտալական մեծ կինոյի ամենասիրելի դեմքերից մեկը»: Աղբյուրը` Զավեն Բոյաջյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
