ԱՄՆ-ը կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը
![]() Վաշինգթոնն առայժմ համաձայնել է չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցների միայն մի մասը, սակայն ներկայիս պայմանները հիմք են տալիս հույսեր կապել միջուկային գործարքի շուրջ համաձայնագրի հանգուցալուծման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Մեջլիսի (Իրանի խորհրդարան) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։ «Բանակցային գործընթացում կան դրական պահեր և առաջընթաց, բայց կան կարևոր հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն: Իհարկե, Իրանն իրավունք ունի չեղարկելու բոլոր պատժամիջոցները, բայց այս պահին հակառակ կողմը համաձայնել է դրանք հանել միայն մասամբ»,- ասել է նա։ Պատգամավորի խոսքով՝ «իրանական կողմի տրամադրության տակ գտնվող փաստերն ու փաստաթղթերը վկայում են այն մասին, որ փոխշահավետ համաձայնագրի կնքման պայմանները պատրաստ են, բայց միայն այն դեպքում, երբ արևմտյան երկրները բարի կամք և հիմնարարություն դրսևորեն»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
